Ինչի՞, ինչի՞, ինչի՞….
Ինչո՞ւ, ինչի՞ համար, խի՞ սենց….. Սենց հարցեր տալիս են բացարձակապես բոլորը ու ես էլ բացառություն չեմ: Իմ մեջ կան լիիիիքը տենց հարցեր: էդպիսին է օրինակ էս հարցը:
Ինչի՞ ա, որ մարդ ուրիշին խորհուրդ ա տալիս մի բանից հեռու մնա ու ինքն ա ընկնում էտ վիճակի ու դրա մեջ: Ինչի՞ ա, որ մեզնից ավելի շատ կյանքի փորձ ունեցողները ասում են էսի սենց ա էնի սենց ա, էսի սենց արա, էնի նենց արա ու մենք չենք լսում ու հենց ընկնում էտ վիճակի մեջ նոր հասկանում ենք: Ինչի՞ էլի, ինչի՞…. Ինչի՞ համար ա կյանքը խնդում մեր վրա, ինչի՞ մարդիկ չեն կարա ապրեն նենց կյանքով, որ համարյա սխալներ չանեն՝ հենվելով նախնիների փորձի վրա:
Ինչի՞ ա, որ մի բան շաատ ենք ուզում ու խնդրում ու էտ բանին հասնում էն ժամանակ, երբ արդեն պետք չի: Կյանքը անընդհատ, անընդհատ ու անընդհատ խնդում ա մեր վրա: Ինչի՞ էլի կյանքը բերեց ինձ քցեց էն վիճակի մեջ, որից ես ամենաշատն էին խուսափում ու ինչի՞ գցեց էտ վիճակի վատ ձևի մեջ, այլ ոչ թե ուրախ ու երջանիկ:
Էհհհհ միաժամանակ շատ դժվար ու շատ հեշտ բան ա կյանքը, որի նպատակը հույս ունեմ մի օր կհասկանամ:

No trackbacks yet.